Աչքերդ փակիր ու պահո՛վ ապրիր

Աչքերդ փակիր ու պահո՛վ ապրիր,
Ճախրիր դու էլ հնչյունների հետ,
Թևանցուկ դարձիր, հզոր են նրանք,
Քե՛զ էլ իրենց հետ երկինք կտանեն:
Սովորիր տեսնել դու փակ աչքերով,
Ինչպես առաջին համբու՜յրն անհագ,
Լսիր շշուկը սրտիդ խորքերից,
Տրվիր դու կյանքին, ինչպես սիրահար:
Վստահիր բարի ու խոր աչքերին,
Բարի հոգին է անտակ ու վճիտ,
Ծով է անաղարտ նրանց ընդերքում,
Վախեցիր ճահճից՝ անկյանք է ու սին:
Լալիս է թաքուն մեղեդին բարի,
Աղմուկն է բերում կորուստ ամեհի,
Ծիծաղը նույնիսկ ժպիտ է սիրում,
Անհոգի մեկից՝ հռհռոց ծնվում:

Թողնել մեկնաբանություն