Ամեն նոր օրով սերս հորդանում

Ամեն նոր օրով սերս հորդանում,
Կյանքիս իմաստը քեզ է պարգևում ,
էլ չեն բաժանվում եսս ու սերս,
Արևս դու էս՝ քո հուրը ես էմ…
նորից նոր գիշեր նորից առավոտ,
նորից նոր ժայթքում ու նոր մի կարոտ,
Տիրույթս ամբողջ քո տունը դարձավ,
Ամեն մի անկյուն ծվարած էս դու…
Ով որ փորձում է սերը սպանել,
Տիրոջը կամքին հակառակ քայլել,
Նախ ինքը խարխուլ նավակ կդառնա,
Հետո սառն ու ցուրտ ընդերք կգնա…

Թողնել մեկնաբանություն