Ամպերը վաղուց նայում են իրար

Ամպերը վաղուց նայում են իրար,
Սպասում քամուն, որ քշի իրենց,
Քամու թևերով գեթ հասնեն միմյանց,
Մխրճվեն, լուծվեն, տրվեն ու սիրեն…

Ամպերը, եթե երկար սպասեն,
Կլացեն ինձ պես, արցունք կդառնան,
Նրանք չեն ուզում տեղերում մնան
Ու առանց սիրո հող վերադառնան:

Անգութ է քամին՝ կամակոր, խելառ,
Ծաղրում է նրանց ու թև չի տալիս,
Ինչքա՜ն սպասեն ամպերը միմյանց,
Հասնում են այնժամ տեսքով կայծակի…

Վեհ ցանկությունը պարպում է նրանց,
Կրակ են ծնում հոգու կրակից,
Դառնում են կամուրջ՝ հրե ցանկություն,
Բայց, ավաղ, միայն այրվող կարոտից:

Ես էլ ամպերի նման եմ սիրում՝
Նրանց պես լցված հրե ցանկությամբ,
Երանի այսօր դառնամ մի կայծակ,
Թեկուզ այրվեմ ձգտումիս ճամփին․

Թողնել մեկնաբանություն