Անցնում է տարին աշխարհի բեմից՝ 

Անցնում է տարին աշխարհի բեմից՝
Իր իսկ օրերի քանակին տեղյակ,
Ժամանակն է նրա դահիճը անխիղճ.
Օրերն է հաշվում. խիստ է, անզիջում…

Զույգ օր էլ չունի. մաշվել է արդեն,
Վայրկյան առ վայրկյան չվում է անցյալ,
Կարծես հիշեցնում բոլորին այսպես,
Որ իրենց կյանքն էլ ունի մի սահման…

Տարին զգում է մոտակա մահը.
Անհանգիստ ոգին տվել է մարդկանց,
Ուր որ է կգա դահիճը դաժան,
Նրան կտանի ներկայից անցյալ…

Տխուր է հոգիս, անզոր, խեղճացած,
Նա հետ է նայում, անցածը հիշում.
Քանի՞ տարիներ այսպես մահացան,
Ինձանից նույնպես անդարձ հեռացան…

Թողնել մեկնաբանություն