Անիրավասու իմ նպատակին

Անիրավասու իմ նպատակին
Կյանքս երազ է, երազս ոչ կյանք,
Իրական պատկերս կարծեցյալ պահքում,
Կեղծիքս դրսում անօրեն անբավ…
Երբ մաքրվում եմ, ճախրում եմ տիեզերք,
Առանց կերակուր աշխարհի մեղքից,
Նպատակս լոկ` ձգտել այն լույսին,
Որ ծնվում է միշտ քո լույս պատկերից:
Եթե պարգևես քո պատկերն ինձ տեր,
Գինու փոխարեն անարժան հյուրիս,
Լույսիդ մեկ շողն էլ հոգիս կմաքրի
Ու ես էլ կօծվեմ անստվեր,անբիծ…

Թողնել մեկնաբանություն