Անխուսափելի ճակատագիր

Անխուսափելի ճակատագիր,
Առանձնացված դու ինձ համար ,
Ընթացք ունես ծովից ցամաք ,
Հիվանդ Ես դու, թէ հակառակ…
Քո ծովն հավերժ ներել գիտի
Ինչ ջրերում նա կայացավ ,
Աշխարհիկ չի, ոչ իրական
Կյանքի օրենք իր մեջ չունի…
Արցունքների արդյունք է այն,
Հետո նորից արցունք տվող ,
Շատ ժամանակ ցավի արցունք,
Հազարից մեկ’ ուրախության…

Թողնել մեկնաբանություն