Առավոտ է

Առավոտ է.
Մթության քողը հեզությամբ զիջեց`
Մոտակա լույսի հրաշք գույներին ,
Լուսաբանվում է արարքը մթի `
Ամպերի կարմիր համբյուրի վրա ….
Թեժ է արբունքը նոր ծնված օրվա,
Ամենուր լսվող երգ կա շուրթերին,
Հազար տարին էլ քիչ է ինձ համար,
Որ ապրեմ անժամ և չհագենամ…
Անտարբեր մարդկանց ծուլության ծովից,
Դժգոհ հեռանամ` վարագույրը դառնամ,
Ես էլ ծով հոգուս դռները բացած,
Լույս գտնեմ հեռվում և անմահանամ…

Թողնել մեկնաբանություն