Առավոտ լուսո շշուկ լսեցի

Առավոտ լուսո շշուկ լսեցի,
Որ լողալու ենք մակույկով քեզ հետ,
Ծովում երկուսս ենք միայն լինելու ,
Լուսինն է գաղտնի մեզ այցի գալու. …

Հին երազանքով, գուցե աննպատակ,
Կթևենք խաղաղ ջրերի վրա,
Ու երազների մեր կատարումից
Օվկիանում միայն ժպիտ կլցվի ,
Երգն էլ մեր այնժամ՝ առ Աստված հասնող,
Կծնվի տենչող ազատությունից…

Ձուլվելով ծովի մեղմ ալիքներին՝
Ոչ մի արգելքի չենք հանդիպելու,
Թե՛ ծով, թե՛ երկինք անզոր կդառնան
Սիրել- սիրվելու  մեր տեսարանից …

Թողնել մեկնաբանություն