Առավոտյան ժամն անցավ…

Առավոտյան ժամն անցավ…կեսօրին
Տեսնում եմ, ահա’ ստվերն երեկոյի,
Դեպի տուն քայլող հոսք է մարդկային,
Ես էլ մուրացկան՝ նստած եմ ճամփին …
Ժպտալով անցնող մարդկանց եմ նայում,
Հոգուս ամոթից մի բուռ եմ դառնում,
Մաշված հագուստիս եզրի չափով
Դեմքս ծածկում եմ՝նրանց հայացքից…
Հազարից մեկը մոտենում է ինձ,
Հարցնում, թէ ոնց, և ինչ եմ ուզում,
Իսկ ահա հեռվից իմ կառքն է գալիս
Շքեղ ձիերի Հրեղեն թևքով….

Թողնել մեկնաբանություն