Թող ինձանից մնա մի քիչ,
ՈՒ այդ քիչը այնքան լինի,
Որ ես հենված այդ մի քչին,
Միայն ասեմ.
Սիրում եմ քեզ իմ սիրելի:
Էությունից իմ մարդկային,
Մի քիչ մնա,
Ինքս իմ մեջ ինձ չգտնեմ
Բացի քեզնից,
Այնժամ գուցե քեզ համարեմ
Իմ ամե՜ն ինչ…
Իսկ իմ կամքից մնա մի քիչ,
Որ հասկանամ որ ես դու չեմ՝
Այլ պարզապես քո սիրելի՜ն:
Թող ինձանից մնա մի քիչ
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 4th, 2018-ին Պոեզիա-ում