Գնաաաաա՜…
Դու փոքրիկ ծաղիկ, ի’մ ճանապարհին,
Նկատել եմ քեզ, գուցե հիացել,
Բայց ես ճամփորդ եմ սարերի միջին,
Հազա՜ր ծաղիկ է եղել իմ ճամփին,
Ու դեռ հազար էլ կծաղկի կրկին…
Եթե քեզ պոկեմ, արմատից զրկեմ,
Սիրտս կցավի անթի՜վ ցավերից,
Դու էլ մի կաթիլ կլցնես ցավից,
Ու իմ բաժակում էլ տեղ չի լինի,
Գնա’, հեռացի’ր, ինձանից փախի’ր,
Դու խենթ պոետի ճամփան մի’ փակիր,
Ինչքան էլ աչքիդ խղճով երևա,
Ցավերը խիղճը փոխել են նրա…
Դու փոքրի’կ ծաղիկ,
Իզուր մի հուսա,
Հեռացի’ր, գնա’…
Գնաաաաա՜…
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 9th, 2018-ին Պոեզիա-ում