Ես չեմ ուզում հանդերձները իշխանական,
Զուր զարդերը վզի համար անբնական,
Առողջ մարդու հոգու տաղը թող ինձ տրվի,
Պարանոցի ծանր զարդեր ես չեմ կրի.
Ոտաբոբիկ թող ես լինեմ ավազի հետ,
Արարումի մերկ ներքնակին վեհ փաթաթվեմ,
Թեկուզ ոտքս քարին կպնի արյու՜ն կաթի,
Ձեր ոսկեզօծ կոշիկներից ես չեմ հագնի ….
Տանս դուռը դուրս ու ներսի մի՛շտ բաց թողած,
Հազար անցվոր այգուս ծառից ծիրան քաղի,
Թե բնատուր քոլին ծնված պտուղ լինի,
Այն կվերցնեմ,խարդավանքով ինձ չեք գերի:
Ես չեմ ուզում հանդերձները իշխանական
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում