Պատվասեղան դարձած անձով
Զոհ դարձրի զուլալ հոգիս,
Իմ սեղանին շատ պարծենկոտ,
Պարկուճ անձս զոհեց հոգիս…
Կարիքավոր կարթի նման
Պատիվ տվի ես իմ անձով,
Փոխարենը ձկան նման
Հոգիս իր իսկ թակարդն ընկավ…
-Թակարդ քո իսկ ձեռքով տրվա՞ծ,
Իսկ բանալին քո թակարդի
Ու՞ր է նետված…
Գուցե ծո՞վը այն ձկնիկի,
Որ զոհ դարձավ քո իսկ կարթի…
Պատվասեղան դարձած անձով
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում