Պարփակված եմ ես իմ իսկ անվան մեջ,
Ու փորձում եմ ընկեր դառնալ ինձ,
Օրերիս քանակով աստիճան սարքած,
Բարձրանում եմ ես`դեպի վեր ու վեր…
Անցնում է օրս,դառնում է սանդուղք,
Դեպի սառնաշունչ գագաթ բարձրացնում,
Ամեն օրվանից մթնում է խորքս,
Մշուշված հիմքից ինձ հեռու տանում:
Կավ ու ավազի ամրությամբ հենակ,
Փորձերս`անիմաստ,շարս`անկայուն.
Ամեն նոր օրով խարխուլանում,
Բարձրանում է,սառցին մոտենում:
Պարփակված եմ ես իմ իսկ անվան մեջ
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում