Մարդը ծնվում է ու ցավ է զգում,
Անցնում ճամփեքով խավար փորձության,
Պատանի, ջահել, թե ծեր տարիքում
Գնում է հեռուն վեհ հավերժության:
Թողնում է կիսատ անավարտ գործեր,
Վառ արշալույսներ, հույզեր բողբոջուն,
ՈՒ թառամում է ծլարձակող սեր
Իղձեր, գարուններ ու մտքեր անհուն:
Հենց այսպիսին է դրվածքը կյանքի
Ծնվում` քայլում ենք դեպի մայրամուտ,
ՈՒ իմաստը լոկ անունն է բարի.
Թողնենք վառ անուն, գարուն, սեր ու գութ:
Մարդը ծնվում է ու ցավ է զգում
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում