Դաժան մեղքերով այսպես բեռնված,
Դրսից շատ անմեղ, ներսից՝ կեղտոտված,
կործանված,լքված անբան գործերով
Հար դատապարտված
ՈՒ՞ր կերթամ Աստված:
Այսքա՜ն մեխքերը ծանր շալակած,
Խոսքերս չնչին, գործերս պրծած,
Սրան նրան եմ ես անվերջ դատում,
Տե՜ր, քո դատը ու՞ր է, որ չես հատուցում:
Եռադեմ դեմքով քայլում եմ առաջ,
Հազար դիմակով այսպես դեռ՝ փակված.
ՈՒ դեռ մեղքերիս բեռան տակ ծալված,
Գնում եմ խաբված…
Տեր փրկիր հոգիս չմնամ ընկած…
Դաժան մեղքերով այսպես բեռնված
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում