Օրհնյալ ես դու,ինձ էլ օրհնիր,
Որ օրհնվեմ ես օրհնյալից,
Մեղքերս նենգ մաքրիր,ներիր,
Մարդին վայել ինձ նորոգիր:
Արքաների արքա հզոր
Օրհնիր անոթս այս բանական,
Որ քավություն ես էլ գտնեմ
Նման մարդկանց առանց կեղծիք:
Տուր ինձ արքա բարի համբավ
Բազմիմաստ,բարի լույսով պարգևիր,
Որ հոգիս լցվի փառքով բարձրյալիդ,
ՈՒ մնա մաքուր հավիտյանս ամեն…
Օրհնյալ ես դու,ինձ էլ օրհնիր
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում