Ցորենս մաքուր առանց խառնուրդի
Ցանում եմ առատ ամենուր սիրով,
Ոչ մի մոլախոտ չեմ թողնում աճի,
Որ առատ լինի բերքս բարիքի։
Որ իմ հրաշքով աշխարհն արարեմ,
Մարդկանց միշտ բարիք ու սեր բաժանեմ,
Գուցե թե մի օր իմ քաղած բարուց,
Մի փօքրիկ մասնիկ ինձ բաժին հանեմ:
Ցորեն եմ ցանում առանց խառնուրդի,
Առանց վարսակի ու առանց գարու,
Ցանում եմ հույսով, որ հետո քաղեմ
Ու տամ աշխարհին…
Ինձ մի բուռ անգամ բաժին չթողնեմ:
Այսպես եմ ծնվել ու այսպես ապրել,
Միշտ բարին տվել, բայց փոխարենը`
Չարիք ստացել…
Ցորենս մաքուր առանց խառնուրդի
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում