Տեր, ինձ ներիր ու խնայիր, եթե հանկարծ ես սխալվեմ,
Քանզի մարդ եմ, ո՞նց հաղթեմ ես սիրո հզոր ծով կարոտին,
Աղաչում եմ մեղքս ներիր, զուլալ կամքով աստվածային,
Որ անօրենք ես չլինեմ մաքուր սիրուս ծովի միջին:
Եվ աչքերս, չոր, մոխրացած, իրենց հոգու ցավի ուժով ,
Նոր կյանք առնեն, որ արտասվեն անվերջ չափով:
Արտասուքիս սառ ջրերով, սառ աղբյուրներ թող միշտ ծնվեն,
Որ լվացեն չարը բարուց, որ անօրենք սեր չլինի,
Եթե մաքուր, զուլալ սեր է,օրենքը թող անզոր լինի,
Եվ իմ լեզուն, հողից ծնված, լռի կամքով աստվածային:
Մանուկ հոգիս, մանուկ ծնված,մանկան լեզվով դեռ կխոսի,
Իր մանկացած մաքուր ձայնով, զուլալ ու ջինջ թոթովանքով,
Առանց օրենք, առանց ամոթ,բարձրից էլ բարձր ձայնով,
Ի լուր մարդկանց, լուր աշխարհի, կասի,որ քէզ սիրում եմ ես…
Տեր, ինձ ներիր ու խնայիր, եթե հանկարծ ես սխալվեմ
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում