Ինչպես մի փետուր թռչնի թևերից
Պոկվել եմ վաղուց, մնացել անթև,
Քամին էլ անխիղճ քշում է այսպես
Առանց իմ կամքի տանում հեռուներ:
Հիշում եմ շատ պարզ ծնունդս ցավոտ.
Գուցե, չեմ հիշում, զգում եմ միայն
Որ պիտի փոխվեր երջանիկ բախտով,
Բայց վերափոխվեց :,
Որ ինձ բաժին թողեց միայն իր ցավից,
Ես էլ փետուրի նման շատ թեթև,
Նույնիսկ քշվում եմ շատ մեղմ հովերից:
Երազս հնօրյա թռչել հեռուներ…
Մնացել է ինձ որպես սև ծաղիկ,
Անպտուղ, վնասիչ, բարքերով թեթև
Ապրել եմ հույսով ՝լինել պտղաբեր,
Անսանձ քշվելով փետուրս թեթև
Անկապ թռչում եմ անշող խավարին,
Պարտքերիս թղթի թանաքը նույնիսկ
Ունի քաշ ավել իմ լավ գործերից…
Ինչպես մի փետուր կյանքիս թեերից
Պոկվել ընկել եմ օտար ափերում.
Անհասցե, անտուն անմիտ թափառում
Կյանքից կորել եմ ինչ եմ որոնում…
Կյանքս թռչուն էր, երգում, կանչում էր.
Ինքն իր թևերով թռնում իջնում էր…
Բայց երազում էր իր բախտը գտնել
Արկածախնդիր օտար ափերում…
Ջահել օրերի անմիտ երազանք
Խեղճ կյանքիս համար եղար կույր փորձանք…
Տարիներն անցան դատարկ տեղ հասանք
Ինչպես մի փետուր թռչնի թևերից
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում