Մարդ-արարած` մարդուց ծնված,
Կյանքի ծովում դու աննշան,
Մահից եկած աղախինը
Միշտ է կանգնած քո բաց դռան…
Նա լցրել է անհայտ ծովը
Բյուր-բյուրավոր քեզ նմանով,
Հագուրդ չունի, ոչ էլ` ներում,
Նման է քեզ` քո իսկ ծովում…
Դու էլ ճամփին քո մարդ կոչման`
Քո նմանին դարձար նոր մահ,
Քեզնից թույլին ագահ որսում.
Հագուրդից զուրկ մահի նման…
Մարդ-արարած` մարդուց ծնված
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում