Սիրում եմ քեզ, գիտե՞ս արդյոք

Սիրում եմ քեզ, գիտե՞ս արդյոք:
Քեզ երբևէ ասե՞լ եմ ես:
Եթե դեռ ոչ՝ ապա այսօր,
Պատրաստվում եմ ես քեզ ասել:
Հասկացել եմ ես դեռ վաղուց,
Որ ստեղծված ես դու ինձ համար:
Ախ աստված իմ, վախենում եմ,
Թե իմ ծեր սիրտն չդիմանա
Այս խենթացնող տաք թրթիռին,
Քո աչքերը տեսնելով նա՝
Մոռացել է տարին անցած:
Բայց նա գիտի, տեսնում է պարզ,
Որ չի ստացել ոչ մեկից այն,
Ինչ որ դու ես տալիս հիմա:
Դրանից է նա թրթռում,
Իրեն զգում երիտասարդ,
Թպրտում է, տեղից թռչում՝
Հենց տեսնում է քեզ մոտ կանգնած…
Խենթություն է ուզում անել,
Քեզ պինդ գրկել, ու փաղցնել:
Տանել հեռո՜ւ մի տաք անկյուն,
Ու քեզ սիրե՜լ…սիրել…սիրել…

Թողնել մեկնաբանություն