Շտապիր, մինջև իմ ծովը հասնես,
Աղբյուրների հետ միասին արի՜,
Քո գագաթների զուլալ ջրերում
Հալված ձյուների ջրերը խառնի…
Հոսի’ր, սարերից քո վեհ բարձունքի,
Քրքչա ճամփին՝ քո երազների,
Ինձ էլ քո ծոցում խփի՜ քարերին,
Մինջև որ հասնես իմ տաք ջրերին …
Երբ ծովս հասնես՝ ես քեզ կիմանամ,
Բյուր աղբյուրների ջրից կհանեմ,
Իմ սրտի ծովում քեզ միշտ կպահեմ
Իսկ մնացածը ամպերին կտամ…
Շտապիր, մինջև իմ ծովը հասնես
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 5th, 2018-ին Պոեզիա-ում