Ամպ է հագել լուսինը,
Առանց լուսին գիշեր է,
Տունս մութ է, լույս չկա,
Յարս ինձմեն խռով է…
Առանց լուսին լույս չկա,
Աստղը ի՞նչ է, որ լույս տա,
Մերկ մարմնիդ չտեսա,
Աչքերիս մեջ մութ ծով է…
Ամպը գնաց մերկացավ,
Լուսնի լույսն ինձ հասավ,
Ստինքներին շող տեսա,
Ամբողջ գիշեր խենթացա…
Երբ լուսինը մայր մտավ,
Սարից արև դուրս եկավ,
Իրար գրկած մեզ տեսավ,
Իր շողերով միացավ …
Ամպ է հագել լուսինը
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 5th, 2018-ին Պոեզիա-ում