Երանի, և բառն անզոր,որ արժեքը չունի ավել և առավել,
Քան իմ հոգու ուրախության մեկ մասնիկի չափը այսօր…
Շատ երանի…կամ էլ գուցե այսօր լռե՞մ,որ արժեքը ավել լինի,
Կամ էլ ասեմ բյուր երանի…
Բայց թիվն ի՞նչ է,որ մաս դառնա այն արժեքին
Իրա չափով անչափելի,
Թեկուզ թիվը իր չափերով անվերջ լինի…
Շատ եմ ուզում վերջ չլինի ու շատ ավել քան երանի…
Երանի, և բառն անզոր,որ արժեքը չունի ավել և առավել
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 5th, 2018-ին Պոեզիա-ում