Գինեգավի նման լցվել,
Լինել ձեռքում, մեծ պոետի.
Գինու նման արբունք դառնալ,
Շրթունքներին սիրահարի…
Նորից, նորից, դատարկվում է,
Գինեգավը գրչի կողքին,
Թղթի վրա հազար ցավ է,
Նույնիսկ կավը հիշեց հողին…
Ես էլ դարձա հավերժական,
Կամքով տիրոջ տիեզերական,
Նավակ փխրուն, ծովն ալեկոծ,
Ինչքա՜ն քամի, այնքան հոգոց…
Գինեգավի նման լցվել
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 5th, 2018-ին Պոեզիա-ում