Այնքան սիրեմ քեզ, իմ սեր,
Որ իմ սիրուն ընտելանաս ու մնաս…
Որ մոռանաս չսիրելով «սիրելը»,
Որ մոռանաս՝ չսիրվելը ի՞նչ բան էր…
Որ կարենաս միայն սիրել ու սիրվել
Այդ ամենը մի հոգու մեջ ամփոփել
Ինձ ընդունել այդ միակն ու ամփոփը,
ՈՒ միակով սփոփվել…
Այնքան սիրեմ քեզ, իմ սեր
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 5th, 2018-ին Պոեզիա-ում