Հոգիս մնաց հավերժ մանկիկ,
Աչքերիս քունն հեքիաթից է,
Խամրած լույսը կիսալուսնից,
Համբուրում է իմ ժպիտը…
Աղոտ լույսի խաղաղ խաղից,
Ժպիտ ունեմ քնած մանկի,
Աղջնակ մորս նուրբ սրտից է,
Առեղծվածը իմ աչքերի…
Ծով աչքերիս ընկալումը,
Կիսալուսնի շողն է սնում,
Քնքուշ ու լուռ առեղծվածը,
Ծաղիկներ է իր շուրջ սփռում։
Հոգիս մնաց հավերժ մանկիկ
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 5th, 2018-ին Պոեզիա-ում