Ոչնչից ծնվում

Ոչնչից ծնվում,
Առավել շատի կամքն ենք ունենում
Ստեղծում ենք ու չենք բավարարվում.
Չափից ավելի եղածն ենք ուզում…
Դրսից գտնում ենք, ներսից նվազում
Զղջում ենք հանկարծ եղածից զզվում,
Եվ անմեղսունակ մանկանալ ուզում…
Նվաղում ենք ու առաջ գնալու կամքը կորցնում։
Ետ է պտտվում օղակը կյանքի,
Մեր ապրած կյանքի ու տառապանքի
Արդյունքի բեռով..
Ետ դարձի ճամփին բեռնաթափվելով՝
Մեզ սպառում է մեր ունեցվածքից…
Ոչնչից գալիս
ՈՒ զրկվում ենք մեր ամեն ինչից.
Ոչնչանում ենք՝
Մեռնում ոչնչից…