Արի, քեզ սիրեմ…

Արի, քեզ սիրեմ…
Իմ թարթիչներով մարմինդ շոյեմ,
Ու ծածկեմ ողջ մարմինդ նշխար
Իմ զով շուրթերի համբույրի բոցով:
Նրբին վարսերիդ բույրով խենթացած՝
Սանրի նման մտնեմ նրանց մեջ,
Իջնեմ ու ելնեմ ջերմ սրտի նման,
Աստղերը տեսնեն, սիրել սովորեն …
Ամբողջ տիեզերքը նայի ցնորքիս,
Հորդացող սերս ամենուր լցվի,
Մոռացվեն հավերժ դավ ու դավանանք,
Լոկ սե՛րը մնա միակ հավատամք …

Թողնել մեկնաբանություն