Արև՛, դու ո՞վ ես, որ այդքան ջերմ ես

Արև՛, դու ո՞վ ես, որ այդքան ջերմ ես,
Սարեր ու ձորեր ունե՞ս դու, արև՛,
Արև՛, առանց ծով մի՞թե աղքատ չես,
Ստվեր էլ չունես ու ոչ էլ ՝արև…
Արի՛ ինձ օգնիր՝ դառնամ քեզ արև,
Ծով էլ կբերեմ, ստվերս` նույնպես,
Այս ամենից զուրկ՝ հիվանդ ես, արև՛,
Անհունի խորքում միայն ջերմում ես…
Ո՛չ արքա ունես, ու ո՛չ էլ՝ նոքար՝
Գինեգավի մեջ գինի չտեսած,
Քո խռովքն ես դու ճառագում, արև՛,
Արի´ մարդկային սիրով տաքացնեմ…

Թողնել մեկնաբանություն