Արև՛, ինչո՞ւ չես հոգիս ամոքում

Արև՛, ինչո՞ւ չես հոգիս ամոքում,
Ի՞նչ է ,չե՞ս տեսնում, խռովել եմ ես,
Գուցե դա՞վ ունես ինձանից թաքուն,
Գալիս ես- գնում, որ ինձ նախատես …
Վհատված հոգուս դարձել ես ընկեր,
Ժպիտով կիսել թե՛ վիշտ, թե՛ հույզեր,
Արև՛, դարձել ես ինձ հավատարիմ,
Ո՞վ չի ուզենա քեզ պես մտերիմ…
Թեև հեռու ես դու՝ տիեզերական,
Լույս ու ջերմություն ունես անսահման,
Երբ ինքս անգամ ինձ չեմ վստահում ,
Իմ մրսած հոգին դու ես ջերմացնում…
Հոգնել եմ արդեն իմ իսկ հոգսերից ,
Մենակ մի՛ թող ինձ, իմ լավ բարեկամ,
Ասա՛, քանի՞սն են քե՛զ սիրահարված ,
Քնքշանքիդ կարոտ՝ երազում արբած…

Թողնել մեկնաբանություն