Արև՜…

Արև՜…
Գիտե՞ս, ես էլ եմ արև,
Ես էլ քեզ նման
Մայրամուտ ունեմ,
Ես էլ քեզ նման՝
Իմ քունը հսկող
Անհամար աստղեր
Ու լուսին ունեմ…
Ես էլ ամպերից
Ծածկվել գիտեմ,
Անձրևի նման
Արտասվել գիտեմ…
Արև եմ ես էլ,
Երբ օրս հատնի,
Հանգչել էլ գիտեմ,
Ապա Բարձրյալի
Հզոր օրհնությամբ
Համբարձվել գիտեմ,
Ժպտալ աշխարհին
Ու ծագել գիտեմ…

Թողնել մեկնաբանություն