Արևից արձակված շող, ու՞մ ես փնտրում

Արևից արձակված շող, ու՞մ ես փնտրում,
Մի՞թե արևից վեհ ջերմություն կա,
Արի՛ իմ աշխարհ, քեզ այստեղ տեղ կա,
Ինձ էլ քո անցած ճամփեքը ասա …
Շո՛ղ, քո աչքերը մենակ լույս ունեն,
Շուրթերիդ՝ այրող ջերմության վկա,
Էլ ու՞մ ես փնտրում, արևից ծնված,
Մի՞թե տենչում ես նորից ջերմության …
Երանի՜ ես էլ ճախրել իմանամ,
Մխրճվեմ քեզ պես անհունի խորքեր,
Անթիվ լուսային տարիներ գնամ,
Միայն թե վերջում տենչանքիս հասնեմ …

Թողնել մեկնաբանություն