Արևից ծնված`ժպիտ արևի

Արևից ծնված`ժպիտ արևի,
Բյուր հազարներից դու ինձ ես հասել,
Ես քե՛զ եմ տեսնում, քեզնով՝ ջերմանում,
Դարձել ես սրտիս միակ դիցուհին:

Ինչո՞ւ ես փախչում ինձանից հեռու,
Լոկ ժպիտով ես դու ինձ այցելում,
Աչքերս քե՛զ են ամենուր փնտրում,
Սի՜րտս քո սրտին տենչում է վաղուց…

Արևի նման ծագում ես իմ դեմ,
Բարևում, ժպտում, խենթացնում, գնում,
Սիրտս լցվում է հզոր փոթորկից,
Որ դու ես թողնում քո վառ աչքերից:

Ո՞վ է քե՛զ ծնել, ինչո՞վ ես հյուսված,
Քե՛զ արարողը մա՞րդ է, թե՞ Աստված,
Բերել է աշխարհ, որ դու ինձ գերե՞ս,
Թե՞ հազարներն են քեզանով այրված:

Այն բախտավորը, որ քե՜զ է տիրում,
Քեզնով այրվու՜մ ու նաև սիրում…
Մի՞թե հողածին էակ չէ ինձ պես,
Որ բախտ ունեցավ Արևին տիրել…

Թողնել մեկնաբանություն