Արևս գնաց …

Արևս գնաց …
Աստղերի լույսով երկինքը լցվեց,
Լուսինն էլ եկավ,
Երկինքս մութ է՝ հոգիս է մթնել:
Իզուր եք ջանում
Դուք՝ անթի՛վ լույսեր,
Իմ լույսը գնա՜ց …
Մենակության մեջ
Հոգիս է մրսում,
Աչքերիս լույսը
Արևս տարավ …
Մնացի անլույս
Ու այսպես անհույս,
Աչքով եք անում,
Փայլում եք հեռվից,
Աստղերի՛ աչքեր,
Ինձ ձեզ մոտ կանչում:
Ձեր անցած ճամփից
Ձեր լույսն է հոգնել,
Հազիվ եք փայլում,
Էլ ինչպե՞ս սիրեք,
Արևս գնաց
Ձեզանից հեռու ,
Էլ չի՜ երևում …
Ես էլ եմ գնում …

Թողնել մեկնաբանություն