Ասացի՝գնա, հեռացի՛ր ինձնից

Ասացի՝գնա, հեռացի՛ր ինձնից,
Ասացի այն, ինչ հոգիս չէր ուզում,
Կռիվ տվեցի ինքս իմ միջև,
Ահավոր մարտում ո՞վ է հաղթելու …
Հարվածներ երկկողմ՝ մի մարդու վրա,
Հարվածներ անգութ ինքս ինձ տալով՝
Մեկ կողմում ես եմ՝ սերս պարզունակ,
Փխրուն ու անճար, ու նաև՝ շիտակ…
Իսկ մյուս կողմում, Աստվա՛ծ իմ, ես եմ՝
Մի խենթ սիրահար՝ հզոր ու անհագ …
Ինչպես բնության տարերք անողոք,
Խփում է, քանդում ափերը ժայռոտ …
Ո՞ւր ես դու Աստվա՛ծ, դարձել ես դիտորդ
Ու հիանում ես այս մենամարտո՞վ…
Դու լա՛վ իմացիր, ելքն այս դավի
Նույնիսկ Արարչիդ սերը կսպանի…

Թողնել մեկնաբանություն