Աշնանային այս ցուրտ փողոցում

Աշնանային այս ցուրտ փողոցում
Թափված սերերը մեկ-մեկ հավաքում,
Պահում եմ իմ մեջ,
Որպեսզի նրանք ցրտից չմեռնեն …
Եվ հավատում եմ, որ կգա մի օր,
Երբ իմ կորցրած սերն էլ կգտնեմ,
Որպեսզի նրան այլևս չկորցնեմ …
Աշնանային այս ցուրտ փողոցում
Մրսում է հոգիս ու դառը լացում,
Արցունքներով եմ փոշին լվանում,
Որ իմ կորցրած սերը ճանաչեմ …

Թողնել մեկնաբանություն