Աստիճան դարձիր, հավերժակա՛ն սեր

Աստիճան դարձիր, հավերժակա՛ն սեր,
Որ քեզանով ես միշտ վերև ճախրեմ,
Ամպերի նման՝ թևավոր, անեզր,
Երկինքս ինձանից ներքևում թողնեմ…
Թեկուզ վերևում ցուրտ է ու անօդ,
Միևնույն է, հոգիս ձգտում է այնտեղ,
Ուզում եմ ես էլ ամպերի նման
Ճախրեմ վերևում, ինձ նորից գտնեմ…

Թողնել մեկնաբանություն