Աստվա՛ծ իմ, արի՝ այսօր քեզ տեսնեմ

Աստվա՛ծ իմ, արի՝ այսօր քեզ տեսնեմ,
Աստվա՛ծ, իմ օրը ցավով է լցված,
Աստվա՛ծ, ինձ ասա, մինչև ե՞րբ պիտի,
Ինչո՞ւ ես տալիս դու ինձ անվերջ ցավ:
Եվայի որդի եմ՝ քո՛ իսկ ստեղծած,
Իմ նախահայրը՝ ինձ նման խաբված,
Սերունդներ, դարեր անցել են վաղուց,
Բայց իմ արմատը քո մոտ է, Աստվա՛ծ:
Արմատս փոխիր, եթե կարող ես,
Սնվում եմ քեզնով, դու՛ ես մեղավոր,
Սիրել եմ ուզում ես կեսիս անհագ,
Իսկ նա սիրում է ուրիշին, ավա՜ղ…
Այս խաղի վերջը դու՛ գիտես, Աստվա՛ծ,
Իսկ ես՝ քո խաղին կցված մի էակ,
Եթե կորցրել ես վահանակդ վեհ,
Արի՛, ես ասեմ, տամ քեզ վահանակ:
Միակն ես եղել տիեզերքում անհուն,
Չունես դու ընտրյալ անեզր ծովում,
Էլ ինչի՞դ է պետք, ասա՛ ինձ, Աստվա՛ծ,
Քո աստվածային կյա՜նքը անաստված…

Թողնել մեկնաբանություն