Ավելի մե՜ծ խորության ես չեմ հանդիպել

Ավելի մե՜ծ խորության ես չեմ հանդիպել,
Քան քո աչքերի անտակ խորքերն են,
Ավելի լուսավոր ճակատ չեմ տեսել,
Քան քո ճակատի լույսն է, ի՜մ փերի…
Շուրթերիդ հմայքը խենթացնում է ինձ,
Բացվում են, ու նոր կայծակ է շանթում,
Նրանք միանում են, նոր ալիք բերում ՝
Քո վարդ այտերի շուքով հրակեզ…
Ու հիպնոսացած՝ քարանում եմ ես,
Անէանում եմ քո վեհ շողքի տակ,
Երազում լինել քո տերն՝ իմ ծոցում,
Թեկուզ կարճ կյանքից մի օր ինձ մնա…

Թողնել մեկնաբանություն