Այն, որ ես միայն քեզ եմ սպասում

Այն, որ ես միայն քեզ եմ սպասում,
Սիրտն իմ թող կրկնի նորից ու նորից:
Ցանկություններս՝ ինձ ապրեցնող,
Եթե դու չգաս դատարկ են ու սին…
Գիշերս նույնիսկ՝ երազի աշխարհ,
Կեղծիքը՝ անզոր իմ սիրո դիմաց,
Փոթորկից արդար ըմբոստ պայքարում
Հաղթողը սերս է, դու՝ սիրո հրեշտակ …

Թողնել մեկնաբանություն