Այնքա՜ն սիրեցի, որ չուզեցի քե՛զ ունենալ

Այնքա՜ն սիրեցի, որ չուզեցի քե՛զ ունենալ ,
Ես վախեցա՝ այն սպառվի մեր կրքերում …
Սարսափահար փախա քեզնից, գիշերներից,
Որ պահպանենք հավերժորեն սերս թաքուն:

Միայն լույսով վայելեցի քո ժպիտը,
Ինձ հասել ես նրա շողքով ու մաքրությամբ,
Առանց լույսի ես չեմ տեսնի ժպիտը քո,
Ցերեկ լինի, հավերժ արև՝ քո մարմարին:

Ես չե՛մ կարող քեզ իջեցնել քո բարձունքից,
Ու դարձնել բնորդուհի իմ ցանկության …
Նկարում եմ իմ վրձնով հեռվից միայն,
Քե՛զ դարձնում հոգուս միակ Աստվածուհին …

Թողնել մեկնաբանություն