Այսօր դու ինձ քո ձեռքը պարզեցիր

Այսօր դու ինձ քո ձեռքը պարզեցիր,
Աստվա՛ծ իմ, ինչքա՜ն ջերմություն ուներ,
Այսօր ես քո սրտին տիրացա…
Ափերից ելավ իմ սիրտը նույնպես…
Ափիդ մեջ զգացի քո սիրտը նրբին՝
Աչքերիդ նման համահունչ թարթող,
Աչքով էր տալիս, կարծես, ինձ կանչում,
Շուրջս մթնել էր, չէի տեսնում ոչինչ…
Լուսաբացի պես շլացնող լույսիդ
Լուծվելով նույնիսկ ես ինձ չէի զգում,
Եսս դարձավ Դու, միայն քո ափից
Վայրկյանը ուներ հավերժի արժեք…

Թողնել մեկնաբանություն