Այսօր լուսին չկա

Այսօր լուսին չկա,
Ամպերի վարագույրն
Ամենը ծածկեց …
Սպասումով օրս անցավ,
Իզու՛ր էր…
Այսօր ցուրտ է,
Ջերմացնող
Ոչի՜նչ չկա…
Առանց աստղերի՝
Մրսում է հոգիս,
Այսպես՝ առանց թև,
Ամպերից վերև
Ո՞նց Ճախրեմ,
Ասա՛…

Թողնել մեկնաբանություն