Բացակա դրեցի

Բացակա դրեցի,
Երբ իմ կյանքից հեռացար,
Դու աշխարհից հարցրու,
Գուցե այնտե՞ղ ես, դեռ կա՜ս,
Քեզ չեմ տեսնում ո՛չ մի տեղ,
Թեկուզ կողքիս ջանք թափես,
Գուցե աշխարհը քեզ տեսնի,
Միայն՝ ո՜չ իմ աչքերով…
Քեզ բացակա դրեցիր
Սրտիս լույսի մատյանում՝
Ինձ թողնելով միայն հույս
Անօգնական խավարում…

Թողնել մեկնաբանություն