Բանականությունը վերուստ է տրված

Բանականությունը վերուստ է տրված,
Որտեղ մեր միտքը ոչ մի վախ չունի.
Նա է ճախրանքը ազատ տարածքում,
Որտեղ տարածքը սահմաններ չունի ….
Երկփեղկվածություն չունի աշխարհն այդ,
Նա չի բաժանվում ներքին պատերի.
Ազատ խոսքն է միշտ առաջին ուժը`
Գիտելիքներով իր հավերժական,
Ուր ճշմարտությունից բառերը ծնվում
Եվ ձգտում են ճոխ կատարելության…
Չնչին պատճառով երբեք չեն շեղվում
Սին սովորության ավազահանքի,
Միտքն սպասում է խորը ընդլայնման`
Ցանկությունները փոխելով գործի…

Թողնել մեկնաբանություն