Բարև՜… Ասա մի բան

Բարև՜…
Ասա մի բան,
Շնչիր ականջիս մեջ,
Այն հին սարերի
Շունչը բեր քիմքիս,
Բարև՜…
Ես էլ եմ այստեղ,
Զգում եմ շունչդ,
Ու շատ մոտիկից,
Ուզում եմ փարվել
Հովտին, հովերիդ,
Արի,՜ միացի՜ր:
Բարև՜…
Սիրու՜մ եմ ես քեզ,
Նայիր այս շքեղ
Բնության կրքին,
Խառնվիր, լուծվիր,
Վայելիր վեհին,
Միացիր նրա
Ծաղկունքի բոցին:
Ես էլ եմ այստեղ՝
Կարոտ քո կրքին,
Արի,՜ միացի՜ր,
Սիրուց վեհացիր …

Թողնել մեկնաբանություն