Բարև…

Բարև…
Ես սխալվել էի հասցեում, ների՛ր,
Բանականության  ցանկություն  չէր  այն…
Բայց սի՛րտս, սի՛րտս չի լսում նրան,
Նա դուրս է գալիս իր կամքով աշխարհ:

Փնտրում – գտնում է ծովերը շիտակ,
Չի սնվում այլևս աշխարհի բարուց,
Տենչում է միայն քո խոր ծովերին,
Ուզում է սնվել միայն նրանցից …

Բարև՜…..Լսու՞մ ես,
Կանչում եմ ես քե՜զ,
Աշխարհի բարին դրված է այստե՛ղ,
Չորս հնչյուններով այս բառը թեթև
Կրում է իր մեջ իմ սերը վսե՜մ :

Թո՛ղ այն քե՛զ կրկին գրկի ու սիրի,
Անհագուրդ սիրտը քեզնով լիացնի:
Հետո միանա քո սրտի ձայնին,
Հետ վերադառնա, քո սերը բերի …

Բարև՜…

Թողնել մեկնաբանություն