Բախտիս նավակը քաշում եմ ես ափ

Բախտիս նավակը քաշում եմ ես ափ,
Հոգնել եմ ծովից, ափին կարոտած,
Այս մի գունազարդ աշունն էլ անցավ,
Տարիներս դարձան մի փունջ թառամած …
Ալիքներս արդեն ալյակներ են լոկ,
Իսկ այգեստաս՝ մի ցուրտ ծառուղի,
Վերջին տերևն է ինձ նայում դալուկ,
Ինձնով է անցնում սարսուռը դողի:
Ու դատարկության ափի մեջ եմ ես,
Ոչինչ չմնաց,լոկ ձմեռ մի ցուրտ,
Նույն սառնությունն է թափված ամենուր,
Իսկ ես այդ ձմռան փաթիլը մի սուտ:

Թողնել մեկնաբանություն